Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Քիրկուկի նահանգապետը հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից գաղթելը

Քիրկուկի նահանգապետը հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից գաղթելը
19.10.2017 | 23:42

Իրաքյան Քիրկուկի նահանգապետ Նաուզադ Հադին Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից դուրս գալը: Նա նշել է, որ 18 000 քուրդ ընտանիք շարժվել է Էրբիլ և Սուլեյմանիա` Քիրկուկի քուրդ բնակչության 90 տոկոսը:

Իրաքի բանակի ու շիական «Հաշդի Շաբի» խմբավորման՝ Քիրկուկի վրա գրոհից ու քրդական փեշմերգայի նահանջից հետո ականատեսները վկայել էին, որ քաղաքը լքել է մի քանի տասնյակ հազար քուրդ: Քուրդ գաղթականների արդեն երկրորդ խումբն է դուրս եկել Քիրկուկից և բռնել Սուլեյմանիայի ճանապարհը:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ